Առնադամի հիգիենայի պահպանման կանոնները
2026/11/11
Առնադամի հիգիենան տղամարդու առողջության անբաժանելի մասն է: Այն ոչ միայն կանխարգելում է տհաճ հոտնու անհարմարությունը, այլև պաշտպանում է այն վարակներից, բորբոքումներից և նույնիսկ ավելի ռիսկային խնդիրներից:
Ստորև ներկայացնում ենք առնանդամի հիգիենայի հիմնական կանոններն ու խորհուրդները։
1. Ի՞նչ հաճախականությամբ լվանալ։
- Ցնցուղի ընթացքում հարկավոր է մանրակրկիտ լվանալ առնադամը տաք ջրով և մեղմ միջոցներով, օրը մեկ անգամ։
- Անպայման ֆիզիկական ակտիվությունից կամ սեռական հարաբերությունից հետո պետք է այն լվալ, քանի որ ավելորդ քրտինքը, սերմնահեղուկը և սեկրետները կարող են նպաստել բակտերիաների բազմացմանը։
2. Թլպատված և չթլպատված առնադամ։
- Չթլպատված առնանդամի դեպքում զգուշորեն հետ քաշել թլիպը և տաք ջրով լվանալ նրա տակ կուտակված սպիտակավուն նյութը՝ սմեգման: Սմեգման մաշկային ճարպի, մեռած բջիջների և բակտերիաների խառնուրդ է, որը ժամանակին չմաքրելու դեպքում դառնում է բակտերիաների բազմացման օջախ:
- Թլպատված առնանդամի դեպքում, թլիպի բացակայությունն ու գլխիկի մշտական բաց վիճակը հեշտացնում է հիգիենան: Սակայն միևնույն է լվացումը ջրով և հեղուկ օճառով պարտադիր է:
3. Ի՞նչ միջոցներ օգտագործել։
- Խուսափեք կոշտ օճառներից և հոտավետ գելերից, քանի որ բուրավետ լոգանքի գելերը, հակաբակտերիալ օճառները կարող են գրգռել առնադամի և ամորձիների նուրբ մաշկը, խախտել բնական միկրոֆլորան և առաջացնել չորություն կամ մաշկաբորբ:
- Նախընտրեք մեղմ միջոցներ, ընտրելով տաք ջուրը կամ սեռական օրգանների խնամքի համար նախատեսված հատուկ (pH-չեզոք) ինտիմ գելեր:
4. Առնանդամի պարտադիր չորացում
- Լվացվելուց հետո առնադամը հարկավոր է զգույշ և ամբողջական չորացնել:
- Օգտագործեք մաքուր, փափուկ և անձնական սրբիչ և թեթև հպումներով չորացնել մաշկը: Խոնավությունը նպաստում է սնկային և բակտերիալ վարակների զարգացմանը:
5. Ընտրել հարմար հագուստ
- Նախապատվությունը տալ 100% բամբակյա ներքնազգեստներին, քանի որ սինթետիկ գործվածքները ստեղծում են «ջերմոցային էֆեկտ» մեծացնելով՝ քրտնարտադրությունը և միկրոբների աճի հավանականությունը:
- Խուսափեք չափազանց սեղմող կամ ճնշող հագուստից, որը կարող է խանգարել արյան շրջանառությանը և առաջացնել մաշկի գրգռվածություն:
6. Սեռական կյանքի հիգիենա։
- Սեռական ակտից առաջ լվացվելը ն նվազեցնում է զույգին վարակելու ռիսկը։
- Իսկ սեռական հարաբերությունից անմիջապես հետո միզելը օգնում է կանխարգելել միզուղիների վարակոըմը:
Եզրակացություն։
Առնանդամի գլխիկի և ծածկող մաշկի շրջանի կարմրությունը, քորը, այրոցը, արտադրությունը, տհաճ հոտը, մաշկի ճաքը, փառը և այլ ախտանշաններ կարող են վկայել բալանոպոստիտի կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների առկայության մասին։Հետևաբար նման դեպերում խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։Share
